Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Եզրափակչում՝ Եգիպտոս-Կամերուն

Եզրափակչում՝ Եգիպտոս-Կամերուն
03.02.2017 | 01:25

Հայտնի դարձավ Աֆրիկյան ազգերի գավաթի եզրափակչի երկրորդ մանակիցը: Այն Գանայի ընտրանուն 2:0 հաշվով պարտության մատնած Կամերունի հավաքականն է: Այսպիսով գավաթը կխաղարկեն Կամերունի ու Եգիպտոսի ընտրանիները: Հիշեցնենք, որ վերջինս հիմնական ժամանակում ոչ-ոքի (1:1) խաղալով Բուրկինա Ֆասոյի ընտրանու հետ, կարողացել է լրացուցիչում հաղթական գոլի հեղինակ դառնալ ու նվաճել եզրափակչի ուղեգիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ